6650 դիտում
09:32 11-02-2021
Ոճրագործությունը փաստերի լեզվով. Կայացավ Սոնա Մանուկյանի «Երբ լռում է մարդկությունը։ Փաստավավերագրական վեպեր» գրքի շնորհանդեսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայոց ցեղասպանությունից անցել է գրեթե 106 տարի: Եվ ահա այս առիթով ինչպես Մայր Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում չեն դադարում բողոքի կոչերը, հիշատակի միջոցառումները,դատապարտելու ոճրագործ Թուրքիային ու դրա իշխանությունններին իրագործած անցյալ դարասկզբի հանցագործությունների վերաբերյալ: Հայոց ցեղասպանությունը մեծ ոճրագործությունն էր, որն իրագործեց Թուրքիան,որի ժամանակ 1,5 հայ բնաջնջվեց, տեղահանվեց հայրենիքից: Ապրիլի 24-ը պայմանականորեն է Ցեղասպանության օր համարվում, քանի որ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնապոլսում ձերբակալվել է շուրջ 600 հայազգի մտավորական։ Յուրաքանչյուր մտավորական, քաղաքական ու հասարակական գործիչ իր տեսակետն արտահայտում է յուրովի՝գրելով տարրաբնույթ քննադատական ու դատաապարտող հոդվածներ,ինչպես նաև հրատարակում գրքեր համայն աշխարհին ներկայացնելու ոճրագործ Թուրքիայի արյունոտ քաղաքականությունն ու ձեռագիրն՝ուղղված անպաշտպան ու անմեղ ժողովուրդների, մասնավորապես՝հայերին:
Այս առիթով ցանկանում եմ խոսել մի միջոցառման մասին,որը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի Պատմության ինստիտուտում ս,թ փետրվարի 10-ին: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ պատմաբաններ, մշակութային, քաղաքական ու հասարակական գործիչներ՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային համալսարանի միջին մասնագիտության քոլեջի կրթության քոլեջի սպասարկող անձնակազմի աշխատակցուհի Սոնա Մանուկյանի «Երբ լռում է մարդկությունը։ Փաստավավերագրական վեպեր» գրքի շնորհանդեսին:
Շնորհանդեսի ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ, ինչպես նաև այն վարում էր հաղորդավարուհի Անի Յարալյանը: Այս գեղեցիկ միջոցառումն անցկացվեց գրքի ու նրա գործունեության վերաբերյալ հարց ու պատասխանի միջոցով,որի ընթացքում երկխոսություն տեղի ունեցավ հաղորդավարուհու ու հեղինակի միջև:Ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի թղթակից անդամ, տնօրեն հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ Աշոտ Մելքոնյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային համալսարանի միջին մասնագիտության քոլեջի կրթության քոլեջի տնօրեն տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Հովհաննիսյանը, Հայոց Ցեղասպանության Թանգարան Իստիտուտ Հիմնադրամի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը:
Վերջինս հակիրճ ներկայացրեց գրքի բովանդակությունն ու իր կարծիքը աշխատության վերաբերյալ:
Իսկ վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ, ինչպես նաև ներկաների հուզող հարցերին գրքի մասին հարցերին պատասխանեց Սոնա Մանուկյանը:
Մի քանի խոսքով ներկայացնենք գրքի մասին:
Գիրքը հրատարակվեց,երբ հեղինակը ապրիլյան 1990 թվականի ապրիլյան մի օր կարդում է մի հոդված,որտեղ գրված նախադասությունը փոխում է հեղինակին: Հոդվածը Թուրքիայում նկարահանված 10 մասից բաղկացած ֆիլմի մասին էր,որտեղ թուրքերը քննադատում են գերմանական կառավարությանը,որ մեծ վեզիր Թալեաթ փաշային սպանող Սողոմոն Թեհլերյանին արդարացնում են,սրանով խրախուսում ահաբեկչությունը աշխարհում: Սկզբում սա պետք է լիներ մի ֆիլմի սցենար գերմանական դատարանի արդար վճռի մասին: Այնուհետև նա սկսում է ուսումնասիրել հայոց ցեղասպանության թեման, որը շատ բազմաշերտ էր: Սկզբում գիրքը կոչվում էր Պատմության քառուղիներում,հետո փոխում է վերնագիրն՝այն անվանելով Երբ լռում է մարդկությունը: Սա շատ բնորոշ էր ընտրած թեմային,որի վերաբերյալ քարտեզ է զետեղված գրքում: Հեղինակը գրքի վերաբերյալ կարծիք է համար դիմում է սիրված մտավորական, հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին, նա չմերժելով ասում է, թե եթե ցեղասպանության թեմայով է բերեք: Մեկ շաբաթ անց զանգահարելուց հետո բանաստեղծուհու հետ կապնվելուց հետո նա հրավիրում է, որպեսզի քննարկեն հետագա անելիքները:
Հեղինակը առանձին պատմվածքով անդրդարձ է կատարել սրա մասին: Ֆիլմի նկարահանման նպատակով հեղինակը դիմել է Ազգային կինոկենտրոն,այնտեղ մեծ պատրաստակամություն էին հայտնել օգնելու, սակայն այս ամեն ինչի համար հարկավոր էր պետական աջակցություն: Ֆիլմի ստեղծման համար նա դիմում է հայ հայտնի ռեժիսորներից Ժիրայր Ավետիսյանին,ում հետ միասին որոշում են գտնել ֆինանսավորողների՝դիմելով ինչպես պետական այրերին, այնպես էլ անհատների,սակայն այս ամեն ինչը չունեցավ իր ցանկալի արդյունքը: Աշխատանքները տևեցին գրեթե 20 տարի:
Այսպիսով՝ ֆիլմի հարցը քանի անորոշ էր որոշվեց առայժմ հրատարակել գիրք: Սա արդեն պատրաստ էր տպագրության, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվում է թուրք-ադրբեջանական պատերազմը ընդդեմ Արցախի ու հայ ժողովրդի: Սա բաղկացած է երկու վեպերից,որտեղ ներկայացված ու արտացոլված է 20-րդ դարում հայ ժողովրդի պատմության մեջ կատարված ողբերգական իրադարձությունների պատմությունը։Գրքում անդրադարձ կա ոչ միայն Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությանն առնչվող իրադարձություններին, այլ նաև՝ Հայկական հարցի նկատմամբ որոշ օտար տերությունների շահադիտական վերաբերմունքի թեմային և թուրք-ադրբեջանական հայատյաց գաղափարախոսությանը։ Այս հայասպան քաղաքականության հետևանքներից էին նաև1988 թ․ սումգայիթյան ջարդերը, ինչպես նաև՝ Գուրգեն Մարգարյանի սպանությունը 2004 թ․ Բուդապեշտում և Հրանտ Դինքի սպանությունը 2007 թ․ Ստամբուլում։
Գրքում կինոսցենարի ժանրով նկարագրված է նաև Երկրորդ աշխարհամարտը, որի համատեքստում ներկայացվում է հայ ժողովրդի նպաստը հաղթանակի գործին։ Անդրադարձ կա 2020 թ․ Արցախում ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական պատերազմին։
Առաջին վեպ Առաջին մաս.Գործողություններն ընթանում են 1914 թ․ Բեռլինում, Կոստանդնուպոլսում, ներկայացվում են գերմանաթուրքական դաշինքի ստեղծման նախադրյալներն ու զարգացումները:
Մաս երկրորդ.Հեղինակը նկարագրում է 1915 թ․ Երզնկայի տեղահանությունները, Մուսա լեռան հերոսամարտը, Ուրֆայի ինքնապաշտպանությունը, կանանց և երեխաների նկատմամբ անմարդկային դաժանությունների տեսարաններ, Թալեաթի և Մորգենթաուի հանդիպումները և այլն։
Մաս երրորդ.Իրադարձությունները տեղի են ունենում արդեն 1917 թ․, երբ Էնվերն ու Շաքիրը մտահոգություն են հայտնում Օսմանյան պետության հնարավոր մասնատման վերաբերյալ։Երկրորդ վիպակը, որը կրում է «Լեզվակները պոկած զանգերը» խորագիրը, բաղկացած է երեք մասից․ այն հայոց եկեղեցու գործունեության և հոգևորականների կրած հալածանքների մասին է։
Այսպիսով Հայոց ցեղասպանության թեմային նվիրված այս ստեղծագործությունը հրատարակվել է 2020 թ․, Երևանում, «Էդիտ Պրինտ» հրատարակչության կողմից։ Գիրքը բաղկացած է նաև պատմական հին աշխարհի քարտեզներից, որոնք նախատեսված են պատմության կեղծարարների համար,որպեսզի նրանք իմանան իրենց պատմական հայրենիքի իսկական կերտողներին, ովքեր են եկվոր, ովքեր են իրականում ապրողները:Գրքի վերջում ընթերցողը կարող է ծանոթանալ մի շատ պետական կառույցների ու մտավորականների կարծիքներին,ովքեր իրենց սրտի խոսքերն ու խորհուրդներն են ուղղել հեղինակին աշխատության վերաբերյալ:
Սոնա Մանուկյանը ցանկանում է գիրքը թարգմանել մի քանի լեզուներով, առաջնային թարգմանությունը պետք է լինի թուրքերեն լեզվով, քանի որ նրանց մտավորականներին ու պատմաբաններին պետք է ներկայացվի պատմական այսքան հույժ կարևոր և հիշարժան իրողությունը:
Այսպիսով՝ հուսանք, որ շուտով ականատեսը կլինենք նաև այս գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմի աշխատանքներին, համայն աշխարհին ապացուցելու թե ինչպիսի արյունոտ ձեռագիր ունեն թե թուրքերը, թե ադրբեջանցիները:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
6531 դիտում
13:08 06-11-2019
Հայ-Ռուսական համալսարանում տեղի կունենա Գևորգ Էմինի «Բանաստեղծություններ երկու լեզվով» գրքի շնորհանդեսը
Այս բաժնից
910 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1345 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
802 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch