2733 դիտում
21:10 05-11-2019
Ավարտվել է ՀՀ զինվորական դատախազի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՀ զինվորական դատախազության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորությամբ:
Փորձի փոխանակման համատեքստում հայկական պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ զինվորական իրավապահ համակարգին, զորամասերում օրենսդրության կիրառման նկատմամբ հսկողության կառուցակարգերին, զինվորական գործերով մինչդատական և դատական վարույթի շրջանակներում քրեական հետապնդման իրականացման ընթացակարգերին, ռազմական դատարանների գործունեությանը, Արևմտյան ռազմական օկրուգի զինվորական դատախազության կառուցվածքային և գործույթային առանձնահատկություններին և ռազմական-իրավաբանների, զինվորական դատախազության կադրերի ուսուցման համակարգին:
Այցի շրջանակներում Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Վահե Հարությունյանի հանդիպումը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների զինվորական դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով ՌԴ գործընկերներին բովանդակալից և հետագա համատեղ պլաններին նպատակաուղղված օրակարգով այցի հրավերի համար, նշել է, որ իրավական ոլորտում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար բավարար նախադրյալներ է ապահովում երկկողմ ձևավորված իրավապայմանագրային բազան:
«Հայաստանի Հանրապետության դատախազությունը, որպես հետաքննության և նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, իրականացրել և իրականացնում է հսկողություն՝ վկայակոչված երկկողմ համաձայնագրերով, պայմանագրով և Կոնվենցիայով ՀՀ իրավապահ մարմինների վրա դրված պահանջների անշեղ կատարման նկատմամբ:
Համոզված եմ, որ նշված պարտավորությունների կատարումն այսուհետ ևս կկրի երկկողմ բնույթ, ինչի մասին է վկայում սույն այցը, որը կնպաստի երկու երկրների իրավական համակարգերի միջև աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, երկկողմ պայմանագրերով ստանձնած իրավապարտավորություների իրացման ընթացքում առաջացած խնդիրների լուծմանը»,-ասել է Վահե Հարությունյանը:
ՀՀ զինվորական դատախազն ավելացրել է, որ նման ձևաչափով հանդիպման կազմակերպումը նպաստում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դատախազությունների միջև քրեական հետապնդման իրականացման ոլորտում փոխշահավետ համագործակցության անշեղ զարգացմանն ու ամրապնդմանը, ինչը հնարավորություն կընձեռնի առավել արդյունավետ դիմակայել քրեական հետապնդման ոլորտում օրեցօր ծառացող մարտահրավերներին:
Այս համատեքստում ՀՀ զինվորական դատախազը ՌԴ իր գործընկերոջը հրավիրել է 2020թ. պատասխան այց կատարել Հայաստանի Հանրապետություն:
ՌԴ զինվորական գլխավոր դատախազ Վալերի Պետրովն իր հերթին նշել է, որ ՌԴ-ին և ՀՀ-ին միավորում է բազմակողմանի կապերի կայուն համակարգ, որն առանձնանում է բարձր արդյունավետությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններում՝ մասնավորապես ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Վերջինս նպաստում է նաև երկու երկրների ռազմատեխնիկական հարաբերությունների, զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանը: Այդ շրջանակներում պարոն Պետրովը վստահություն է հայտնել, որ հայկական պատվիրակության այցը ՌԴ նոր խթան կհանդիսանա երկու երկրների զինվորական ոլորտի իրավապահ մարմինների և դատախազությունների հարաբերությունները որակապես նոր մակարդակի տեղափոխելու համար:
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
[b]ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
10774 դիտում
17:56 19-07-2017
Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն
1127 դիտում
18:23 29-11-2014
Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ
1480 դիտում
18:48 03-04-2014
Շարունակվում է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա
Այս բաժնից
841 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
952 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
682 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին