211652_close_icon
views-count10540 դիտում article-date 17:56 19-07-2017

Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 18-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Խորհրդարանականները հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել վերջիններիս հուզող բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց տեսակետները: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ համայնքի դերը երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման, հայապահպանության եւ ազգային արժեքների պահպանման գործում: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի շիրմաքարին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր