211652_close_icon
views-count195983 դիտում article-date 20:15 05-11-2019

Արագածոտնի մարզում պայթյունի հետևանքով մահացած ամուսինների հետ հողամասում գտնվող Kia-ի վարորդը Այրվածքաբանության կենտրոնում նույնպես մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, նոյեմբերի 5-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 74-ամյա Ալեքսեյ Ավանեսյանը, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում տեղի ունեցած գազաբալոնի պայթյունի հետևանքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են , որ պայթյունի հետևանքով տեղում մահացածներն էին նույն գյուղի բնակիչներ՝ ամուսիններ, 61-ամյա Նորիկ Մադոյանը և 61-ամյա Վարդուհի Գալստյանը։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ պայթյունատեխնիկական, քանի որ պարզվել է, որ պայթյունի պատճառը եղել է այն, որ երբ Ա. Ավանեսյանին պատկանող Kia մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը փորձել են ռետինե խողովակի միջոցով տանը կից հողամասում տեղադրված մեկ այլ ինքնաշեն գազաբալոնը լիցքավորել, որի ժամանակ էլ գազաբալոնը պայթել է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/27/1138945/?fbclid=IwAR0-0KS3oFPsxnIQCsYV_k_BUr2uB-o7PoHQNHsKBkVI5tY4QNj5bv7TwDE]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 27-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարվման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Անտառուտ գյուղի տներից մեկի մոտ պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։ Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահան Աղաշյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը՝ օպերատիվ խմբերով։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու փրկարարները նշված գյուղի 2-րդ փողոցի թիվ 3 տան բակում՝ այգում, հայտնաբերել էին Նորիկ Մադոյանի և նրա կնոջ՝ Վարդուհի Մադոյանի դիերը։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանն ու Անտառուտի գյուղապետ Հովիկ Զաքարյանը։ Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարել ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, մինչև կմոտենային Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափոխվել էր Երևանի հիվանդանոցներից մեկը։ Գ. Շամշյանը հայտնել էր, որ պայթյունի պատճառը եղել էր այն, որ ամուսիններն իրենց տան դիմաց կայանված Kia մակնիշի 10 NN 110 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնից ռետինե խողովակ էին միացրել և այն երկարացված վիճակում բերել էին, այգում տեղադրված օղի թորելու հարմարանքին միացրել՝ փորձելով այդկերպ կրակ ստանալ, ինչն էլ, ցավոք, պայթյունի պատճառ էր դարձել։ Տան քարե ցանկապատը փլուզվել էր, լուսամուտներն ամբողջովին կոտրվել ու մի քանի մետր շպրտվել էին։ Կնոջ մարմինն ամբողջովին մասերի էր բաժանվել, ամուսնու մարմինն էլ 2 մասի էր բաժանվել։ Պայթյունի հետևանքով հրդեհ չէր առաջացել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր