25412 դիտում
16:52 19-11-2016
Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած BMW-ի ու KIA-ի բախումից. BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ, KIA-ի վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Նշված փաստով դեպքի վայրում աշխատել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժնի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել ոչ միայն KIA-ի ուղևոր Արթուր Պետրոսյանը, այլ նաև KIA-ի վարորդ Ալբերտ Դիլանյանը, ով այս պահին էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Բժիշկների ախտորոշմամբ՝ նա ծանր կայուն վիճակում է։
Պարզվել է նաև, որ BMW-ի վարորդ Ա. Ներսիսյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (վիճակում), և նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ և բախվել KIA-ին։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/15/101319/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 14-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Նազարբեկյան փողոցում՝ թիվ 20 հասցեի դիմաց, բախվել էին Արմեն Ներսիսյանի վարած BMW մակնիշի 01 AX 030 համարանիշի և Ալբերտ Դիլանյանի վարած KIA մակնիշի 34 QM 679 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով KIA-ի ուղևոր Արթուր Պետրոսյանին տեղափոխել էին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչները: Փաստի առթիվ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, ովքեր տեղում հոսանքազրկել էին ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+