67161 դիտում
14:53 29-10-2022
Օշականում տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով 4-րդ վիրավորը՝ 17-ամյա տղան, Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացավ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ Օշական գյուղի բնակիչ 17-ամյա Ալբերտ Ներսիսյանը, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից, որտեղ էլ տեղափոխվել էր հոկտեմբերի 25-ին Օշական գյուղում ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով այրվածքներ ստանալուց հետո։
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել են երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Օշական գյուղում ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածներն են՝ Օշական գյուղի բնակիչներ 16-ամյա Էդուարդ Գրիգորյանը, 17-ամյա Միհրան Միրիջանյանը և 16-ամյա Կարեն Պողոսյանը։ Վերջիններիս մոխրացած դիերը ավտոմեքենայից դուրս են բերել Աշտարակի հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։
Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել Օշական գյուղի բնակիչ 17-ամյա Ալբերտ Ներսիսյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից Մ․ Միրիջանյանի հայրը, մայրը և քույրը 2 տարի առաջ Վրաստանի Հանրապետությունում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Է․ Գրիգորյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 417+
417+