211652_close_icon
views-count55193 դիտում article-date 15:23 05-11-2019

Հայ պատանի կարատեիստները հերթական անգամ բարձր պահեցին Հայաստանի պատիվը՝ ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի աշխարհի առաջնությունում նվաճելով 10 ոսկե և 8 բրոնզե մեդալ. պետական ոչ մի պաշտոնյա չէր բարեհաճել նրանց դիմավորելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Հայաստանի Ֆուդոկան կարատեի հավաքականը վերադարձել է Գերմանիայի Շտուտգարդ քաղաքից, որտեղ նոյեմբերի 1-3-ը տեղի ունեցավ ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի աշխարհի 8-րդ առաջնությունը: Ֆուդոկան կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WFF) Գերմանիայում կազմակերպած առաջնությանը մասնակցում էր 47 պետություն: Հայաստանը ներկայացնում էին 9 մարզիկներ՝ ֆեդերացիայի նախագահ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, ովքեր նվաճեցին 10 ոսկե և 8 բրոնզե մեդալներ: Հայ մարզիկներից Գագիկ Օհանյանը (8-9 տարիքային խումբ) անհատական ձևում նվաճեց 2 ոսկե, 2 բրոնզե մեդալ: Նույն տարիքային խմբից, թիմային կատայից Արմեն Հարությունյանը, Գագիկ Օհանյանի և Դավիթ Ենոքյանի հետ նվաճել են բրոնզե մեդալներ: Դավիթ Ենոքյանը (10-11 տարիքային խումբ) անհատական մարզաձևում նվաճել է 2 ոսկե մեդալ: Արմեն Հայրապետյանը (14-15 տարիքային խումբ) անհատական մարզաձևում նվաճել է բրոնզե մեդալ: Արման Պետրոսյանը (16-18 տարիքային խումբ) անհատական մարզաձևում նույնպես նվաճել է բրոնզե մեդալ: Ֆուդոկան կարատեի համաշխարհային ֆեդերացիայի աշխարհի առաջնությունում սպորտային ոճի անհատական կատայից Միքայել Մխիթարյանը (18-21տարիքային խումբ) նվաճել է ոսկե մեդալ: Անհատական մարզաձևում Արծրուն Օհանյանը (35-49 տարիքային խումբ) նվաճել է բրոնզե մեդալ, իսկ թիմային ԷՄԲՈւ մրցաձևում Արծրուն Օհանյանն ու Տիգրան Մնացականյանը գրավել են պատվավոր առաջին տեղը՝ նվաճելով ևս մեկ ոսկե մեդալ: Նույն տարիքային խմբի թիմային կոմիտեին մասնակցել են Հունան Ավետիսյանը, Տիգրան Մնացականյանն ու Արծրուն Օհանյանը և կրկին նվաճել ոսկե մեդալ: Հայաստան վերադարձած, Հայաստանի սպորտային պատիվը բարձ պահած պատանի կարատեիստները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հարազատների, մարզիկների կողմից արժանացան բարձր մակարդակի դիմավորման, սակայն ցավալի է, որ երեխաներին դիմավորողների մեջ չկային ՀՀ կառավարության, այդ թվում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոչ մի ներկայացուցիչ, մինչդեռ որոշ չինովնիկներ, երևի ավելի շատ զբաղված են ինչ-որ «ախմախ» ու տարօրինակ ներկայացումներ հովանավորելով, իսկ այս երեխաների մարզական հագուստն անգամ ծնողներն իրենք իրենց սուղ միջոցներով են գնել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մարզիկները պատմում էին, թե ինչպիսի դժվարություններ են ստիպված եղել հաղթահարել՝ նման բարձր դիրքեր զբաղեցնելու համար: Մարզիկներն իրենց երախտագիտությունն էին հայտնում Հայաստանի Ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 8-րդ դան Կարեն Ավետիսյանին՝ նշելով, որ առանց նրա՝ իրենք չէին կարողանա նման բարձունք նվաճել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր