211652_close_icon
views-count15095 դիտում article-date 15:07 08-12-2015

Հայ կարատեիստները հերթական անգամ բարձր են պահել Հայաստանի պատիվը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Ֆուդոկան կարատեի հավաքականը այս գիշեր վերադարձավ Բելգրադից, որտեղ դեկտեմբերի 2-6 տեղի էր ունենում Ֆուդոկան կարատեի աշխարհի առաջնությունը: Ֆուդոկան կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WFF) Բելգրադում կազմակերպած առաջնությանը ներկայացված էր 62 պետություն՝ ավելի քան 1600 մարզիկներով: Հայ երեք մարզիկներն էլ՝ Արծրուն Օհանյանը (21-35 տարեկանների խումբ), Արման Պետրոսյանը (12-13 տարեկանների խումբ) և Ջոն Երեմյանը (10-11 տարեկանների խումբ), առաջնությունից վերադարձել են մեդալներով. Ա. Օհանյանը՝ ոսկե, Ա. Պետրոսյանը և Ջ. Երեմյանը՝ բրոնզե մեդալներով: Նշենք նաև, որ հայ մարզիկների մարտերն այնքան տպավորիչ են եղել, որ Արծրուն Օհանյանին անձամբ պարգևատրելու ցանկություն է հայտնել Թուրքիայի ֆեդերացիայի նախագահը: Օդանավակայանում հայ կարատեիստները պատմում էին, թե ինչպիսի դժվարություններ են ստիպված եղել հաղթահարել՝ նման բարձր դիրքեր զբաղեցնելու համար: Մարզիկներն իրենց երախտագիտությունն էին հայտնում Հայաստանի Ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 8-րդ դան Կարեն Ավետիսյանին՝ նշելով, որ առանց նրա՝ իրենք չէին կարողանա նման բարձունք նվաճել: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր