20246 դիտում
13:24 04-11-2019
Արայիկ Հարությունյանը մինչև հինգշաբթի պետք է հրաժարական ներկայացնի. ՀՅԴ ՀԵՄ
ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական Վարչությունը հայտարարություն է տարածել՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:
[b]Հայտարարության տեքստում, մասնավորապես, ասված է.[/b]
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը:
Իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից`
[b]·[/b] դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը
[b]· [/b] բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը
[b]·[/b] ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը)
[b]·[/b] թեմայի շուրջ տրված հարցազրույցներն ու մեկնաբանությունները փաստեր են, որոնք խոսում են նախարարի` մեր` հայկական ինքնության հիմքը կազմող ազգային արժեքների նկատմամբ ունեցած ոչ պատշաճ, հաճախ անհարիրի ու անթաքույց հեգնական վերաբերմունքի մասին:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը անթույլատրելի է համարում սեփական հայրենիքի պատմության և սեփական ժողովրդի էության հիմք հանդիսացող արժեքների նկատմամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նման վերաբերմունքը և պահանջում է վերջինիս հրաժարականը:
Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտության, հայկական մշակույթի և հայկական սպորտի ապագան, ուստի մեր հետագա քայլերը բխելու են այս տրամաբանությունից»:
Նմանատիպ նյութեր
7069 դիտում
14:24 10-06-2019
Ռոմանոս Պետրոսյանը պետք է հրաժարական ներկայացնի, փչացրեց ընտրությունները. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am
3784 դիտում
16:00 26-04-2022
Ոստիկանությունը շրջափակել է ՀՅԴ Արամ Մանուկյան կենտրոնը, բերման է ենթարկում շենքից դուրս եկողներին. ՀՅԴ ՀԵՄ
11653 դիտում
08:56 12-04-2014
Նոր կառավարության ձևավորումից հետո միգուցե հրաժարական ներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը․ Ժողովուրդ
Այս բաժնից
1645 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1510 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան