Ռոնալդուի վարսավիրին սպանված են գտել Ցյուրիխի հյուրանոցում
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող վարսավիր Ռիկարդո Մարկես Ֆերեյրոյին սպանված են գտել շվեյցարական Ցյուրիխ քաղաքի հյուրանոցներից մեկում:
Հյուրանոցի մաքրուհիներից մեկը պատմել է, որ ամբողջ համարը արյան մեջ կորած է եղել, իսկ տղամարդու դին մահճակալին է եղել:
Իրավապահների տվյալներով, Ֆերեյրոն մահացել է դանակի հարվածներից: Ականատեսներ վկայությամբ, համարում ալկոհոլի հոտ էր փչում:
Ոստիկանությունն այս գործով կասկածյալների դեռ չի հայտնաբերել: