«Ուդինեզեի» հետ խաղից առաջ այսօր հյուրանոցում մահացած են գտել «Ֆիորենտինայի» ավագին
Այսօր 31 տարեկան հասակում հանկարծամահ է եղել «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորին:
Թիմը այժմ գտնվում է Ուդինեյում, որտեղ պետք է կայանար Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ուդինեզեի» հետ հանդիպումը:
Աստորիին մահացած են գտել հյուրանոցի իր համարում: «Ուդինեզեի» հետ հանդիպումը պաշտպանի մահվան առթիվ չեղարկվել է:
Նախնական տեղեկություններով, Աստորին մահացել է քնած ժամանակ: Նա ուներ 2 տարեկան մեկ դուստր:
Աստորին «Միլանի» սան էր: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կալյարիում», «Ռոմայում» և «Ֆիորենտինայում»: Նա 14 հանդիպում էր անցկացրել նաև Իտալիայի հավաքականի կազմում: