211652_close_icon

Արգենտինա-Ֆրանսիա. Մեսին բնակվելու է այն հյուրանոցում, որի դիմաց Ռոնալդուի գրաֆիտին է

views-count7202 դիտում article-date 15:03 27-06-2018
Հունիսի 30-ին Կազանում Արգենտինայի հավաքականը 1/8 եզրափակիչում խաղալու է Ֆրանսիայի հետ: Թաթարստանի մայրաքաղաքում հյուրընկալվող թիմերի համար ընդամենը երկու հյուրանոց է արտոնագրված՝ «Ռամադան» և «Միրաժը»: Ավելի վաղ ֆրանսիացները մրցաշարի առաջին տուրում Կազանում արդեն խաղացել էին Ավստրալիայի հետ և նորից ամրագրել են «Միրաժը»: Դա նշանակում է, որ արգենտինացիները հանգրվանելու են «Ռամադայում». այն հյուրանոցում, որի դիմաց Կրիշտիանու Ռոնալդուի գրաֆիտին է: Պորտուգալացու պատկերով գրաֆիտին արվել է դեռևս նախորդ տարի՝ Կոնֆեդերացիաների Գավաթի մրցաշարից առաջ:

Նմանատիպ նյութեր