2746 դիտում
21:55 01-11-2019
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» 5-րդ ամենամյա փառատոնի փակմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» հոբելյանական հինգերորդ ամենամյա միջազգային փառատոնի փակման արարողությանը։
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն ունկնդրել են «Երևան ջազ ֆեստ-2019»-ը եզրափակող համերգը, որի ընթացքում ցուցադրվել է հայկական ջազին նվիրված առաջին անիմացիոն ֆիլմը։ Համերգին ելույթներ են ունեցել հայտնի երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Հրանտ Սթյուարթը, Ջոն Մարշալը և Լյուսի Եղիազարյանը։
Համերգի ավարտին փառատոնի կազմակերպիչները վարչապետին են նվիրել փառատոնի պաստառը՝ այսօրվա երեկոյին ելույթ ունեցած երաժիշտների ստորագությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին նման բարձր մակարդակի փառատոն անցկացնելու և այսօրվա գեղեցիկ համերգի համար:
***
«Երևան ջազ ֆեստ»-ը Հայաստանում առաջին մեծամասշտաբ ջազ երաժշտության փառատոնն է, որն անցկացվում է 2015 թվականից։ Այն կազմակերպվել է Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշն»-ի համատեղ նախաձեռնությամբ: Այս տարի փառատոնը մեկնարկել է «Գրեմմիի» քառակի դափնեկիր, բաս-կիթառահար Սթենլի Քլարքի խմբի համերգով: Փառատոնին մասնակցել են հայ և արտասահմանցի նշանավոր ջազ երաժիշտներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
4416 դիտում
14:19 25-10-2019
Այսօրվանից Երեւանում սկսվում է «Երեւան ջազ ֆեստ-2019-ը». Փաշինյան
3887 դիտում
22:48 13-10-2016
Մեկնարկել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնը
Այս բաժնից
415 դիտում
20:40 19-04-2024
Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները
640 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
475 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար