Մեկնարկել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնը
                        Աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերի համերգով մեկնարկել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնը:
Համերգին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Հարկ է նշել, որ երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացվող «Երևան Ջազ Ֆեստ» փառատոնն այս տարի նվիրվում է 
ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, հայտնի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջորջ Ավագյանին:
«Երևան Ջազ Ֆեստ 2016»-ը կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

