6262 դիտում
21:12 12-11-2018
«Երևան ջազ-ֆեստ» փառատոնի շրջանակում կկայանա Օլեգ Լունդստրեմի ջազ նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը
ՀՀ մշակույթի նախարարության տարեկան միջազգային ծրագրերի համատեքստում՝ նոյեմբերի 20-ին, ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Օլեգ Լունդստրեմի ջազ նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը: Համերգի ընթացքում կներկայացվեն համաշխարհային և հայկական ջազային երաժշտական ժառանգության լավագույն նմուշները:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հոբելյանական միջոցառումների և «Երևան ջազ-ֆեստ» փառատոնի շրջանակում:
Օ. Լունդստրեմի ջազ նվագախումբը հիմնվել է 1934 թվականին, Հարբինում, երբ 9 երիտասարդ երաժիշտ՝ Օլեգ Լունդստրեմի ղեկավարությամբ որոշեցին ստեղծել իրենց ջազ նվագախումբը: Շուտով նվագախումբը տեղափոխվում է Շանհայ, ապա վերադառնում պատմական հայրենիք՝ Սովետական Միություն: Օ. Լունդստրեմի ջազ նվագախումբը ընդգրկվել է Ռուսաստանի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար պատմություն ունեցող նվագախումբ: 2005 թվականին մաեստրոյի մահից հետո, նվագախումբը դարձավ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբ, իսկ գեղարվեստական ղեկավար նշանակվեց հայտնի երաժիշտ և երգահան Բորիս Ֆրումկինը:
Նմանատիպ նյութեր
3127 դիտում
21:55 01-11-2019
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» 5-րդ ամենամյա փառատոնի փակմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4549 դիտում
13:00 23-01-2019
Սեուլում կկայանա Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի համատեղ համերգը
4214 դիտում
22:48 13-10-2016
Մեկնարկել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնը
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»