211652_close_icon
views-count54712 դիտում article-date 10:02 01-11-2019

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում Mercedes-ը բախվել է ծառերին. վարորդին տեղափոխել են հիվանդանոց. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 19 ՍՏ 232 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Շոթա Հ. Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները և մոտեցրել շտապօգնության մեքենային, տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և մի քանի մետր շպրտվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր