211652_close_icon
views-count18343 դիտում article-date 23:32 31-10-2019

Գեղարքունիքի մարզում բախվել են 34-ամյա վարորդի Mercedes-ն ու 23-ամյա վարորդի Нива-ն. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 13։10-ի սահմաններում Գանձակ գյուղից Սարուխան գյուղ տանող ճանապարհին բախվել են Սարուխան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Տիգրան Գ-ի վարած Mercedes մակնիշի 67 PP 767 համարանիշի և Գեղարքունիքի գյուղի բնակիչ՝ 23-ամյա Խաչիկ Գ-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 ZQ 439 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Տիգրան Գ-ի ուղևորներ՝ Սարուխան գյուղի բնակիչներ, 80-ամյա Սոփո Հ-ն, 59-ամյա Օֆելյա Հ-ն և 28-ամյա Արմինե Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր