211652_close_icon
views-count6832 դիտում article-date 19:33 31-10-2019

Թուրք գործիչը, ի պատասխան ցեղասպանության բանաձևի ընդունմանը, «սպառնացել է», որ թուրք աղջիկներին էլ կանվանակոչեն Թալեաթ

Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «İyi» (Լավ) կուսակցության խոսնակ Յավուզ Աղըրալիօղլուն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, հայտնում է [url=https://https://www.ermenihaber.am/am/news/2019/10/31/%D5%91%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D4%B9%D5%A1%D5%AC%D5%A5%D5%A1%D5%A9-%D4%B1%D5%84%D5%86/168351]Ermenihaber.am[/url]-ը։ Հակաամերիկյան շեշտադրումներով ելույթի մեջ «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունից առանձնացած «İyi» կուսակցության խոսնակը մասնավորապես նշել է, որ Թուրքիան պարտական չէ ԱՄՆ-ին իր գոյության համար և եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 13-ին մեկնի ԱՄՆ, թող իր հետ տանի Դոնալդ Թրամփի ուղարկած ամոթալի նամակն ու տեսախցիկների առջև հանձնի նրան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/10/31/%D5%91%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D4%B9%D5%A1%D5%AC%D5%A5%D5%A1%D5%A9-%D4%B1%D5%84%D5%86/168351]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր