Սա ճշմարտության և արդարության հաղթանակն է. Սերժ Թանկյանի արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը
Ամերիկաբնակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստին:
[url=https://twitter.com/serjtankian]Twitter-[/url]ում կիսվելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ ցեղասպանության ընդունման փաստն արձանագրող հրապարակմամբ՝ Թանկյանը գրել է. «Սա ճշմարտության և արդարության հիասքանչ հաղթանակն է»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի օգտին:
405 կողմ, 11 դեմ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: