211652_close_icon
views-count8345 դիտում article-date 11:18 30-10-2019

«Սա մեծ իրադարձություն է հայերի համար». Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը

Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը [url=https://twitter.com/KimKardashian/status/1189332650185637888]Twitter[/url]-յան իր էջում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստին: Քարդաշյանը մասնավորապես գրել է. «Հապա նայե՛ք այս հիասքանչ թվերին: ԱՄՆ-ն հենց նոր ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»: Մեկ այլ թվիթերյան գրառման մեջ նա գրել է, որ այս բանաձևի ընդունումը «մեծ իրադարձություն է հայերի համար»: Քարդաշյանը նաև իր էջում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արված գրառումներով և հոդվածով։

Նմանատիպ նյութեր