211652_close_icon
views-count151309 դիտում article-date 15:56 30-10-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mazda-ն մխրճվել է КамАЗ-ի մեջ. կան վիրավորներ. Mazda-ի համարանիշները դեպքի վայրից տարել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, բախվել են Mazda մակնիշի և КамАЗ մակնիշի 51 OO 460 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 վարորդները տեղափոխվել են հիվանդանոցներ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները Mazda-ի վրայից համարանիշները հանել են: Այս պահին ՃՈ դասաի հրամանատար Կ. Հարությունյանի հանձնարարականով ՃՈ ծառայողները պարզում են, թե ով կամ ովքեր են հանել համարանիշները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հարվածն այնքան ուժգին է եղել որ КамАЗ-ի անվահեծանը պոկվել և մոտ 25 մետր շպրտվել ու վնասել է ճանապարհին կայանված ВАЗ 2101 մակնիշի 26 ՏՏ 610 համարանիշի ավտոմեքենան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր