38908 դիտում
14:59 24-10-2023
Արարատի փոխքաղաքապետի տղան, ով հոր մոտ աշխատում է կոմունալի պետ՝ խոշոր ավտովթարի հեղինակ. կան վիրավորներ. դեպքի վայրից, հավանաբար հոր «դաբրոյով» ավտոմեքենան տարել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արամազդ Հակոբյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Լուսաշող գյուղի 2-րդ ոլորանում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու կողաշրջված հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հակոբյանը, նրա ուղևորներ՝ Արարատ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Գարիկ Թորոսյանն ու Նոյակերտ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Հռիփսիմե Շահինյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ բժշկական կենտրոն:
Ֆոտոլագրողի տեղեկություններով` դեպքի մասին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում տեղեկացել են հաջորդ օրը՝ օպերատիվ ճանապարհով, քանի որ վթարից հետո ավտոմեքենան հեռացրել էին դեպքի վայրից, իսկ հիվանդանոցում վիրավորները չեն հայտնել, որ ավտովթարի պատճառով են վնասվածքներ ստացել: Իսկ վարորդը հայտնել է, որ չի աշխատում: Սակայն նա աշխատում է Արարատի քաղաքապետարանում՝ կոմունալ բաժնի պետ, նրա հայրն էլ Արարատի քաղաքապետի տեղակալ Արսեն Հակոբյանն է:
SHAMSHYAN.com-ը հաճախակի է ահազանգեր ստանում ոչ միայն նրա հոր կատարած աշխատանքների մասին՝ ոչ դրական ֆոնին, իսկ կոմունալի պետի մասին էլ ասում են, որ նա Արարատում հայտնի է՝ երևանցի «Ճվճվ Արոյի» զավակների նման լկտի ավտոմեքենա վարող, և իրենց զայրույթն էին հայտնում, որ ճանապարհային ոստիկաններն ու տեղի ոստիկանությունը, իմանալով այդ ամենի մասին, ոչ մի անգամ կոմունալի պետին չեն զգաստացրել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։