Սահմանամերձ Նոյեմբերյան համայնքում Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումը ապացույցն էր այն բանի, որ Հայաստանի սահմաններում ապրողները անկախ տարիքից և սեռից բոլորը զինվոր ու սպա են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 6-ին, Նոյեմբերյանի հիմնական դպրոցում, 3-րդ դասարանցիների և դասվար Լիանա Ղարաքեշիշյանի կողմից կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ նվիրված Շուշիի ազատագրման 25- ամյակին: Փոքրիկների շուրթերից հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, որոնք ընդմիջվում էին խրոխտ երգերով ու պարերով :
Միջոցոցառմանը ներկա էին Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը, տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, դպրոցի տնօրեն Փարսադան Ալեքսանյանը, պատերազմի մասնակիցներ, զինվորականներ, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ:
Միջոցառման ժամանակ մեծարվեցին և շնորհակալագրեր հանձնվեցին ազատամարտիկներին և ապրիլյան պատերազմին մասնակցած դպրոցի սաներին:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի