6270 դիտում
11:01 29-10-2019
Աննախադեպ. 13-ամյա հեղինակը ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի ամբիոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտում նախադեպը չունեցող միջոցառում էր: Այս, հիրավի, մեծ ամբիոնին 13 տարեկան մի աղջիկ էր ելույթ ունենում՝ Ժասմին Հայրապետյանը:
Նա հավաքվածներին, ովքեր էին գիտնականներ, ուսուցիչներ , գրականության և լեզվի մասնագետներ, ներկայացնում էր իր՝ արևմտահայերենի թարգմանած ՛՛Հրաշագործ Նռանե՛՛ ֆանտաստիկ Վիպակը:
՛՛ Իմ հերոսուհին հայուհի է, 16 տարեկան Նռանեն և նա գերհզոր է: Նրա կերպարով ցանկացել եմ ցույց տալ, որ հայ կինը, հայ աղջիկը կարող է լինել ուժեղ, որ նա տարիներ, դարեր շարունակ կողք- կողքի իր ամուսնու, իր ոդրու հետ պայքարել է հայրենիքի համար:
Ես ծնունդով Արցախից եմ, իմ պապիկը, իմ հայրը ևս մասնակցել են Արցախյան գոյապայքարին, ես գիտեմ, որ իմ տատիկը, իմ մայրիկը տարիներով ապրել են նկուղներում, ռմբակոծության տակ, բայց չեն լքել իրենց տունն ու երկիրը: Ես գիտեմ, որ հարյուրավոր հայուհիներ պայքարել են կռվի դաշտում:
Նռանեն ևս այդպիսինն է, նա ունի Հայաստանը չարիքից փրկելու առաքելություն և դա անում է հայկական խորրդանիշներով: Ինչո՞ւ հայկական , որովհետև գրելուց արդեն ցանկանում էի, որ մեր հայկական հոգևոր զենքերի մասին իմանան նաև դրսում ապրող մարդիկ, օտարերկրացիները՛՛,-իր խոսքում ասաց Ժասմինը:
Շնորհանդեսը կազմակերպվել էր ԳԱԱ Լեզվի ինստիտուտի, Հայ Կանանց Միջազգային միության և ՛՛Հայկաշխարհ՛՛ կայքի համագործակցությամբ:
Ինչու որոշվեց հենց ա՛յս գիրքը դարձնել արևմտահայերեն, այս մասին խոսեց գրքի թարգմանության նախաձեռնող, ՛՛Հայկաշխարհ՛՛ Արեւմտահայերեն մանկապատանեկան կայքի հիմնադիր-խմբագիր Նայիրի Մկրտչյանը:
՛՛Գիրքը ուշագրաւ էր տարբեր առումներով։ Նախ հեղինակի տարիքը, երկրորդը գրագէտ եւ հետաքրքրական ըլլալը, իսկ ամենակարեւորը այն էր, որ պատանեկան տարիքի համար արեւմտահայերէն նոր գրականութիւն գրեթէ չկայ, իսկ «Հրաշագործ Նռանէ»ն իւրայատուկ է տարբեր առումներով. Ողջունելի է, որ հրաշագործը հերոսուհի է, նաեւ այն որ աննկկատ կերպով հայրենասիրութիւն կայ վիպակի մէջ, որ կը մատուցուի շատ նորովի՝ օգտագործելով հայկական հոգեւոր արժէքները, իսկ այս բոլորը շատ կարեւոր է սփիւռքահայ երեխայի համար՛՛:-Ասաց նա:
Ելույթներով հանդես եկան Սփյուռքի նախկին նախարար, աժմ Հայ Կանանց Միջազգային Միության նախագահ Հրանուշ Հակոբյանը, Նայիրի Մկրտչյանը, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, նույն ինստիտուտի արեւմտահայերեն բաժնի գիտաշխատող Հարութ Մարաշլեանը:
Բոլորը միակարծիք էին՝ Ժասմին Հայրապետյանը հզոր հայտ է ներկայացրել գրական աշխարհին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1891 դիտում
13:30 09-10-2018
Հոբելյանական նիստ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում` նվիրված ՀՀ ԳԱԱ և լեզվի ինստիտուտի 75-ամյակին
Այս բաժնից
706 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում
679 դիտում
22:06 22-11-2024
Արամ Ա-ի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել
766 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին