1942 դիտում
13:30 09-10-2018
Հոբելյանական նիստ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում` նվիրված ՀՀ ԳԱԱ և լեզվի ինստիտուտի 75-ամյակին
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նշում է իր հիմնադրման և ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյակը` ակադեմիայի, Լեզվի ինստիտուտի հիմնադրման ակունքներում կանգնած հայերենագիտության երախտավորներին նվիրված միջոցառումներով:
Հոկտեմբերի 5-ին ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ` նվիրված մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանին:
Իր ողջույնի խոսքում Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը իր հիմնադրման օրվանից շարունակել է հայ լեզվաբանական մտքի զարգացման նախորդ փուլերի ավանդները, գիտական գործակցություն է ծավալում ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրյա հայերենագիտական կենտրոնների հետ և, առաջ մղելով գիտական միտքը, դարձել է նոր շրջանի հայերենագիտության կարևորագույն կենտրոնը:
Բարձր գնահատելով հաստատության ավանդը հայերենագիտության զարգացման գործում և շնորհավորելով լեզվի ինստիտուտի աշխատակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ասաց. «Հպարտությամբ պետք է փաստել, որ ինստիտուտում իրենց կոթողային աշխատանքներն են ստեղծել այնպիսի հզոր հայագետներ, ինչպիսիք են` Հրաչյա Աճառյանը, Արարատ Ղարիբյանը, Գրիգոր Ղափանցյանը, Գևորգ Ջահուկյանը և ուրիշներ, իսկ լեզվաբանների հետագա սերունդները նրանց ժառանգության արժանի շարունակողներն են եղել»:
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ընդգծեց Լեզվի ինստիտուտի գիտնականների դերը հայերենագիտության զարգացման, լեզվի անաղարտության պահպանման, արևմտահայերենի ուսումնասիրության գործում:
Հայկական հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանն անդրադարձավ Հրաչյա Աճառյանի և Հովհաննես Թումանյանի նամակագրությանը՝ ներկայացնելով երկու մեծերի մտահոգության առարկա դարձած խնդիրները կրթության, գրական լեզվի ու բարբառների գործառության վերաբերյալ:
Հրաչյա Աճառյանի կյանքը և գիտական գործունեությունը ներկայացրեց ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Գայանե Մխիթարյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ Աճառյանի հիմնարար աշխատություններին՝ նշելով, որ հայագիտության և լեզուների համեմատական քննության բազմազան ոլորտներում դրանք ելակետ և ուղենիշ են եղել հայ լեզվաբանների ու բանասերների մի շարք սերունդների համար ու դեռ երկար պահպանելու են իրենց գիտական մեծ արժեքը։
Նիստը նշանավորվեց Հրաչյա Աճառյանի կնոջ` Սոֆյա Աճառյանի «Իմ հուշերը Աճառյանի մասին» գրքի շնորհանդեսով:
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
13:25 19-11-2015
Մայրաքաղաքում բացվել է Հրաչյա Աճառյանի կիսանդրին
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»