1498 դիտում
18:09 23-06-2021
ՀՀ ԳԱԱ-ում քննարկվել է ՀՀ-ում պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի կողմից առաջարկվող համալիր մոտեցումը
ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Կարեն Գրիգորյանը ներկայացրեց «ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի կողմից ՀՀ-ում պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված առաջարկվող համալիր մոտեցումը» թեմայով գիտական հաղորդումը հունիսի 15-ին կայացած գիտական քննարկման ժամանակ:
Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լևոն Թավադյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Կարեն Գասպարյանը, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Աղբալյանը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, գիտաշխատողներ, ԵՊՀ-ի, ՀԱՊՀ-ի, ՀՊՏՀ-ի, ՀԱԱՀ-ի և այլ ԲՈՒՀ-երի գիտնականներ:
Քննարկվեցին պղնձի արտադրության կարևորության, ծծմբական թթվի, մաքուր պղնձի արտադրության շահավետության հարցերը ՀՀ-ում, ինչպես նաև՝ ծծմբական թթվից ՀՀ-ում սպառվող նյութերի արտադրության հնարավորությունը: Մասնակիցներն անդրադարձան նոր տեխնոլոգիաների և տեխնիկայի ներդրման զարգացման հեռանկարներին: Հատուկ ընդգծվեց ճարտարագետ-տեխնոլոգների պատրաստման անհրաժեշտությունը քիմիայի և մետալուրգիայի բնագավառներում:
Քննարկումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը