211652_close_icon
views-count94111 դիտում article-date 23:12 28-10-2019

Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է, վարորդը դեպքի վայրում ինքնակամ մոտեցել է իրավապահներին . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտաում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ում շտապօգնության բժիշկները դրել են պատգարակի վրա, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Վահան Էվինյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Համբարձումյանի և դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել են բաժնի պետ Արտաշես Վանյանը, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանը և քննիչ Վարդան Սարգսյանը։ Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են մահացածի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 20-ամյա Մելքոն Մ.-ն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթը կատարած ավտոմեքենան եղել է սև գույնի, արտասահմանյան մակնիշի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները որոնում էին վրաերթ կատարած ավտոմեքենան ու վարորդին, դեպքի վայր ժամանած օպերատիվ- քննչաան խմբին է մոտեցել Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Բաբկեն Ս.-ն և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած BMW մակնիշի 17 ՏՏ 286 համարանիշի ավտոմեքենայով: Օպերատիվ-քննչական խումբը նշված ավտոմեքենան հայտնաբերել է դեպքի վայրից քիչ հեռու և քննիչ Վ. Սարգսյանի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր