211652_close_icon
views-count83227 դիտում article-date 10:39 04-07-2019

Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում․ վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում դիմել է փախուստի, հետիոտնը տեղում մահացել է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հուլիսի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում VAZ 2107 մակնիշի 35 MP 275 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 43․2 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և, նրան թողնելով անօգնական, ինչպես նաև դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան, դիմել է փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկաններն ու քննիչներ պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ 69-ամյա Լևիկ Հակոբյանն է, իսկ դիակից մոտ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 07-ը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր