211652_close_icon
views-count67072 դիտում article-date 17:16 28-10-2019

20-ամյա զինվորը 1 ամիս առաջ առաջնագծում սպանվել է հայի ձեռքով. հրամանատարը հարազատներին ասում էր, որ երեխան մահացել է կամ դիվերսիայից կամ ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկ ամիս է ՝ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչներ, ամուսիններ Արմեն և Հռիփսիմե Լևոնյանները չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրենց որդին՝ 20-ամյա Արման Լևոնյանը, ով պետք է 3 ամիս անց զորացրվեր, այլևս իրենց հետ չի լինելու: Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արմանի մայրը՝ տիկին Հռիփսիմեն, ասում էր. «Այս տարվա սեպտեմբերի 28-ը դառավ սև օր մեր ընտանիքի համար: Այդ օրը Արցախի Հանրապետության Թալիշի զորամասից տեղեկություններ ստացանք, որ մեր տղան հրազենային վնասվածքից մահացել է: Տեղներս չէինք գտնում: Ծառայութան ողջ ընթացքում միայն դրական բաներ ենք լսել մեր որդու ծառայությունից: Ո՞վ էր այն թուրքացած հայը, որ Թալիշի առաջնագիծը պահող զինվորի վրա զենք բարձրացրեց: Տղաս պահում էր Թալիշի այն պոստը, որը Ապրիլյան պատերազմի ժամանակ պահում էին նրա նման առյուծ զինվոր տղերքը: 80-100 մետր այն կողմ հակառակորդն է, սակայն որդիս, որ 3 ամիս հետո պետք է զորացրվեր, գար տուն, հայի ձեռքով սպանվեց: Ավելի ամոթալին այն է, որ առաջին օրը Մատաղիսի զորամասի հրամանատար Գյոզալյանը փորձում էր մեր ականջներին լափշա կախել, թե երեխան հավանաբար, զոհվել է դիվերսիայի հետևանքով: Փորձում էինք մի կերպ հաշտվել այդ մտքի հետ, որ տղաս, ով պրիսյագը տվեց Մատաղիսի զորամասում, մեզ ցույց էր տալիս Թալիշի հատվածը ու ասում, որ սա այն հերոսական տղերքի պահած պոստերն են ու հիմա մեծ ուրախությամբ ես եմ զինակից տղերքի հետ պահելու այդ պոստերը: Հաջորդ օրը նույն հրամանատարը մեզ ասում է, թե երեխան հավանաբար, ինքնասապանություն է գործել: Ասես եռման ջուր լցնեին մեր գլխին: Թե՛ մենք, թե՛ ողջ գյուղը հենց առաջին պահից չհավատացինք այդ հեքիաթին: Իր հայրենիքը սիրող, մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր ու մեծ ուրախությամբ ծառայության մեկնող մեր տղեն կյանքում ինքնասպանություն չէր գործի: Բայց չգիտես ինչու, փորձում էին մեր ուղեղները լվանալ: Օրեր անց հարազատներից մի քանի հոգի եղել են Թալիշում: Դեպքի որոշ հանգամանքներ արդեն մեր ներքին հետաքննության արդյունքում պարզել ենք: Ու իրենց ասել ենք, որ լոլոներ չկարդաք: Գտեք ու պատժեք իրական հանցագործներին, ինչը դաս կլինի, որպեսզի հետագայում մեր նման ծնողներ այդ վիշտը չապրեն ու, տեսնելով, որ իրենց կողմից առաջ քաշված վարկածները մենք չենք ընդունում, հետո արդեն պարզ է դառնում, որ մեր որդին սպանվել է: Սպանության կասկածանքով 2 հոգի Մեղրիի զորամասից Թալիշի զորամաս ուղարկված, Արարատի մարզի բնակիչ Գառնիկ Մխիթարյանին և Երևանի բնակիչ Հարություն Աղասյանին ձերբակալել են: Բայց դա մեզ չի բավարարում: Մինչև ճակատագրական կրակոցի օրը վիճաբանություն է տեղի ունեցել մի քանի անձանց միջև, իսկ դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, նույնպես տեղի է ունեցել վիճաբանություն ու պատասխանատու սպան ոչ մի հետևություններ չի արել: Եթե նա զորամասի հրամանատարությանը տեղյակ պահեր տեղի ունեցած վիճաբանության մասին, ապա այդ դեպքը տեղի չէր ունենա: Մինդեռ մինչև այժմ ոչ մի տեղեկություն չունենք, թե ինչ ընթացքում է գտնվում գործը: Մեզ միայն ասել են, թե ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Որպես ծնողներ մեր զայրույթն ենք ուղղում նաև ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի պաշպանության բանակի ղեկավար կազմին: Էլ չենք էլ հավատում նրանց խոսքերին: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ դեպքից հետո ինչ-որ անկապ հայտարարություն տարածեց ու այդքանով պաշտպանության նախարարությունը բավարարվեց: Երևի իրենց թվում է, թե ծնողները լռելու են: Կոչով դիմում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյաին, որպեսզի հետամուտ լինի, մեղավորները հայտնաբերվեն և պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ես, որպես մայր, դիմում եմ տիկին Աննա Հակոբյանին. «Ձեր որդին նույնպես ծառայում է Արցախում ու որպես որդեկորույս մայր ցանկանում եմ բոլոր զինվորներին, այդ թվում՝ Ձեր որդուն, անփորձանք ծառայություն, սակայն խնդրում ենք, հնարավորության սահմաններում, հետամուտ լինել, որպեսզի իրական հանցագործները արժանի պատիժ ստանան»: Մանրամասները՝ տեսանյութում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր