211652_close_icon
views-count211092 դիտում article-date 23:37 05-07-2023

Ողբերգական դեպք Երևանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում. բժիշկները նորածնի հարազատներին հայտնել են, որ երեխան առողջ է ծնվել, իսկ ժամեր անց նրանք տեղեկացել են, որ երեխան մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամ է լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Նոր Արեշում գտնվող «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մոտ են հավաքվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ, ովքեր արդարացիորեն պահանջում են հստակ պատասխան, թե ինչո՞ւ են նշված բժշկական կենտրոնի բժիշկները փորձել թաքցնել իրենց նորածնի մահը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ընտանիքի մայրը աղջիկ է ունեցել նշված ծննդատանը և սկզբից ասել են, որ երեխան առողջ է, սակայն որոշ ժամանակ անց հարազատները տեղեկացել են, որ երեխան, ցավոք, մահացել է: 

Բժշկական կենտրոնից մահացածի հարազատներին դեռևս հրաժարվում են պատասխան տալ, դրա փոխարեն ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Այս պահին նշված կենտրոն են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումատակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու կրտսեր պարեկ Վահե Մուրադյանը: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի հարազատները, ասում էին. «Մենք միայն ուզում ենք հստակ պատասխան, թե ո՞նց եղավ, որ ասեցին երեխան առողջ է, սակայն հետո մենք իմանում ենք, որ մահացել է: Մենք պահանջում ենք արդար նախաքննություն իրականացնեն: Մենք գիտենք, որ երեխային այլևս հետ չենք բերի, սակայն թող մեղավորը կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, քանի որ վստահ ենք, երեխան մահացել է բժիշկների ոչ ճիշտ մոտեցման արդյունքում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր