211652_close_icon
views-count76433 դիտում article-date 14:33 27-10-2019

Կասկադյորական ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է «Fine cars of Armenia» ավտոսրահի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 25-ամյա Գոռ Կյուրեղյանը իր վարած Mercedes մակնիշի 91 CԼ 991 համարանիշի ավտոմեքենայով Վերին Անտառային փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Վերին Անտառային 138/2 հասցեում գործող «Fine cars of Armenia» ընկերությանը պատկանող ավտոմեքենաների վաճառքի սրահի գլխավոր մուտքի աստիճանների վրա՝ կոտրելով հսկայական ապակիները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել ավտոսրահի աշխատակիցները։ Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել են նույն գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Սարգիս Հայրապետյանը և տեսուչ Պետրոս Պետրոսյանը։ Փաստի առթիվ Պ. Պետոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա եղել է սթափ։ Օպերատիվորեն ժամանել է նաև աահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սրահի աշխատակիցներն ասում էին, որ կոտրված և ընկած ապակիների տեղում ավտոսրահի ամենաթանկարժեք ավտոմեքենան է կայանված եղել, և իրենք 1 ժամ առաջ այնտեղից հեռացրել էին ավտոմեքենան, հակառակ դեպքում 29 մլն դրամ արժողության ավտոմեքենան վնասվելու էր։ Սրահի մյուս ավտոմեքենաները նույնպես չեն վնասվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր