211652_close_icon
views-count84671 դիտում article-date 11:25 27-09-2019

Կասկադյորական ավտովթար Երևանում․ 25-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել էլեկտրասյան մեջ․ վիրավոր ուղևորին, ում կյանքի համար պայքարում են բժիշկները, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 25-ամյա Արազ Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 OZ 247 համարանիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայում, Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել պատին և, առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ուղևորը՝ վարորդի համագյուղացի 25-ամյա Գարիկ Մուրադյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Նշված կենտրոնից հայտնել են, որ ուղևորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գիրգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ․ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր