211652_close_icon

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են նշանակվել

views-count55965 դիտում article-date 12:26 25-10-2019
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Ջանիկ Մարությանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ է նշանակվել Լաերտ Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր