211652_close_icon
views-count1483 դիտում article-date 15:22 24-10-2019

Դռների արտադրության ոլորտում կիրականացվի 7,6 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2013 թվականից ընկերությունը գործում է Երևանում, զբաղվում է լուսաթափանց կոնստրուկցիաներով դռների ու պատուհանների արտադրությամբ: «Այս ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է իրականացնել 7 մլրդ 686 մլն դրամի ներդրում: Ներկայումս ընկերությունում աշխատում է 64 աշխատակից: Այս ծրագրի իրականացման արդյունքում ընկերության աշխատակիցների թիվը կավելանա 30-40-ով՝ 145 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս ծրագրով արտադրվող արտադրանքը գնահատվում է 8,8 մլրդ դրամ, որի 70-80 տոկոսը կիրացվի ՀՀ-ում:

Նմանատիպ նյութեր