5058 դիտում
15:06 04-10-2018
Երասխում արտոնություն տրամադրվեց առաջադեմ այգիների հիմնման ծրագրին. կիրականացվի 1,87 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունը մաքսային և հարկային արտոնություններ տրամադրեց «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում հետաձգել «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ: Ներմուծվող սարքավորումների ցանկի ընդհանուր գումարը կմնա անփոփոխ։
Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ։
Ինտենսիվ այգիները համալրված են լինելու ժամանակակից համակարգերով, ներառյալ հակակարկտային համակարգը, որը բացի կարկտի պաշտպանությունից, կպաշտպանի ծառերը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, քամուց, թռչուններից և որոշ միջատների վնասակար հետեւանքներից: Այն նաև կունենա ցրտահարության պաշտպանության համակարգ, որը կպաշտպանի ծառերը ցրտահարությունից:
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 1,87 մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 630 մլն դրամ։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում մինչեւ 2024 թվականը կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ, հասցնելով այն 250-ի` 150 հազ․ դրամ միջին աշխատավարձով:
Նմանատիպ նյութեր
8473 դիտում
13:26 20-12-2018
Կառավարությունն արտոնություն տվեց «Սպայկա»-ին. կիրականացվի 28 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
1477 դիտում
15:22 24-10-2019
Դռների արտադրության ոլորտում կիրականացվի 7,6 մլրդ դրամի ներդրում
1569 դիտում
15:15 08-07-2021
«Լիեն Քոմփանի» ընկերությունը կիրականացվի 1,46 մլրդ դրամի կապիտալ ներդրում
Այս բաժնից
1327 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
919 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար