211652_close_icon
views-count211930 դիտում article-date 16:11 22-10-2019

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ը, КамАЗ-ը, Opel-ը. 2 վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ մեկին՝ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes E200 մակնիշի 77 XV 707 համարանիշի КамАЗ մակնիշի 28 ՍՏ 449 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ZD 294 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի ուղևորը և КамАЗ-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ ջոկատի հրմանատարի տեղակալ Արման Ավետիսյանի գլխավորությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Mercedes-ի վարորդը նույնպես շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով Mercedes-ի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել, սակայն քաղաքացիների ճիշտ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը: Քաղաքացիներն իրենց ուժերով են մարել կրակը: Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր