82764 դիտում
10:16 24-02-2019
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 31–ամյա վարորդը Infiniti-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ժամանել է մարզի քննչական վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01 10-ի սահմաններում Զորավան գյուղի սկզբնամասում բախվել են Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 45-ամյա Մարտին Անանյանի վարած КамАЗ 5410 մակնիշի 07 ՍՍ 190 համարանիշի 1384 AF համարանիշի կցորդիչով ավտոմեքենան և Կոտայքի մարզի Արագյուղի բնակիչ, 31-ամյա Սևակ Պետրոսյանի վարած Infiniti մակնիշի 07 GՏ 077 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Infiniti-ի վարորդ Ս. Պետրոսյանը, նրա ուղևորներ, 36-ամյա Կարեն Սարգսյանը, 31-ամյա Նարեկ Մեջլումյանը, և 35-ամյա Բենիամին Մարտիրոսյանը փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել՝ Կ. Սարգսյանը, Ն. Մեջլումյանը, Բ. Մարտիրոսյանը ՝ Արմենիա բժշկական կենտրոն, իսկ Ս. Պետրոսյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր ե ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 17 փրկարարական ջոկատը:
Ժամանել է նաև թիվ 17 հատուկ փրկարարական ջոկատը՝ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ:
Փրկարարներից 1 ժամից ավելի պահանջվեց, մինչև Infiniti-ի վարորդին կարողացան դուրս բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Օպերատիվ են գործել նաև Եղվարդի շտապօգնության բժիշկները, ովքեր մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ -77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ներսիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքավծներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Մ. Վարդանյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի, ավագ հետաքննիչներ Վահե Հարությունյանի և Հակոբ Սողոյանի գլխավորությամբ:
Մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննչական բաժնի ավագ քննիչ Դադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+