Գվարդիոլային առաջարկել են դառնալ Կատալոնիայի նոր առաջնորդ
Կատալոնիայի եվրոպա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արթուր Մասը և Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոն մտադիր են «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային հրավիրել մասնակցելու կատալոնական կառավարության ղեկավարի ընտրություններին՝ հետագայում տարածշրջանի կառավարությունը գլխավորելու հեռանկարով:
Հաղորդվում է, որ Գվարդիոլան պատրաստ է ընդունելու առաջարկը անգլիական Պրեմիեր-լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Հիշեցնենք՝ մարզչի ընտանիքը այս պահին ապրում է Կատալոնիայում:
Նշվում է, որ Գվարդիոլան մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Սիթիի» հետ, որն ավարտվում է 2021 թվականին և պատրաստ է վերադառնալ Բարսելոնա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Artur Mas ha sondeado a Pep Guardiola para que opte a presidir la Generalitat https://t.co/WywaOMzO7w
— El Confidencial (@elconfidencial) October 21, 2019