211652_close_icon
views-count2736 դիտում article-date 12:10 19-10-2017

Ինչպե՞ս դառնալ լավ երիտասարդ առաջնորդ․ ՀՀԿ երիտասարդները Բուդապեշտում մասնակցում են Ռոբերտ Շումանի ինստիտուտի դասընթացներին

Բուդապեշտում մեկնարկել են Ռոբերտ Շումանի ինստուտի կողմից անցկացվող «Երիտասարդ առաջնորդներ 2017-2018» դասընթացների շարքը, որին մասնակցում են 10 երկրի 22 ներկայացուցիչներ։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդկան կազմակարեպությունը ներկայացնում էին Վարդուհի Սարգսյանը և Աննա Մկրտչյանը։ «Երիտասարդ առաջնորդներ» դասընթացների նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքացիական մարտահրավերների ու զարգացումների վերաբերյալ, ծանոթացնել ժողովրդավարության և մասնավորապես քրիստոնեական դեմոկրատիայի հիմնարար արժեքներին, նպաստել երիտասարդների քաղաքական դերի ու կարիերայի զարգացմանը, ապահովել անհրաժեշտ տեղեկատվության և փորձի փոխանակում: Առաջին փուլում ներառված են եղել հաղորդակցական հմտությունների զարգացման տեսական և գործնական դասեր, ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ սեմինարներ։ ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչ Վարդուհի Սարգսյանի խոսքով՝ ծրագրը հնարավորություն է տալիս խորացնելու երիտասարդների գիտելիքները ժողովրդավարության , ակտիվ քաղաքացիական հասարակության, առաջնորդության և այլ ոլորտներում․« Դասընթացն օգնեց ինձ տեսնել, թե ինչ տեսակի գիտելիքների եւ հմտությունների ձեռքբերման եւ կատարելագործման կարիք ունեմ և ստացածս գիտելիքները ինչպես ճիշտ կիրառեմ ժողովրդավարության և իմ երկրի զարգացման համար կարծում եմ որ նմանատիպ ծրագրերը շատ օգտակար են քաղաքական և հասարակական կյանքում ակտիվ երիտասարդության համար, որի շնորհիվ կարողանում ես նաև հաստատել միջազգային կապեր տարբեր երկրների ներկայացուցիչների հետ»,- նշել է Վարդուհի Սարգսյանը։ Աննա Մկրտչյանը տեղեկացրեց, որ ծրագրի հաջորդ փուլում քննարկվելու են Սիրայի պատերազմի, անվտանգության, եմ ձեռքբերումների, աշխարհաքաղաքականության վերաբերյալ թեմատիկ քննարկումներ։

Նմանատիպ նյութեր