211652_close_icon
views-count4606 դիտում article-date 20:18 19-10-2019

Բաքվում ընդդիմության ցույցի ընթացքում զանգվածային ձերբակալություններ են եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաքվի կենտրոնում Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը չարտոնված ցույց է անցկացրել, որի ընթացքում ձերբակալվել է 60 մարդ: Մոտ 220 հոգի փորձել են տարբեր ուղղություններով մտնել «Մայիսի 28» մետրոյի կայարանի դիմացի հրապարակ: Ապօրինի գործողությունները կանխվել են, ձրբակալվել է 60 հոգի, այդ թվոււմ՝ անօրինական ցույցի կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցները», նշված է քաղաքի ոստիկանության տարածած հայտարարության մեջ: «Թուրան» գործակալությունը հայտնել է, որ ձերբակալվել է նաև «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր