ԱՄՆ-ում զանգվածային ձերբակալություններ են
Ամերիկյան ոստիկանությունը առնվազն 73 մարդու է ձերբակալել Վիսքոնսին նահանգի Միլոուքի քաղաքում՝ կապված ոստիկանների կողմից իրականացրած սևամորթ Դոնթրե Համիլթոնի սպանության հետ:
Ըստ տեղեկությունների՝ նախօրեին շուրջ 100 մարդ փակել է 43 մայրուղին, որն անցնում է քաղաքի կենտրոնով, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն սպանվածի ընտանիքին, որն արդար դատաստան է պահանջում:
Քաղաքապետ Թոմ Բարեթթի խոսքով՝ ցուցարարներն անցել են խաղա ցույցի սահմանը և վերածել այն անկարգությունների: 31-ամյա Համիլթոնի սպանությունը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին: Դատաբժշկական փորձաքննությամբ պազրվել էր, որ ոստիկանը 14 կրակոց էր արձակել Համիլթոնի թիկունքին: