211652_close_icon

Պրիվետ, Ռոբ, ես չեմ էլ լսել. մայրս էլ է ինձ Ռոբ ասել միշտ, տիկին Բելլան ինձ տանը Ռոբ է ասում, մանկական ընկերներս՝ ևս, ինչի ՞ պիտի նեղանամ. Քոչարյանը՝ Պողոս Պողոսյանի դեպքի մասին

views-count1522 դիտում article-date 13:23 07-10-2025
Ես ինչ-որ բանից վախեցող մարդու տպավորություն եմ թողնու ՞մ Ձեր մոտ: Եթե այդպես է ես կամ ինձնից պիտի հիասթափվեմ, կամ ձեզնից: Երևի առիթ չեմ տվել նման կերպ մտածելու: Այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ուզում է կալանավորել Պողոս Պողոսյանի դեպքի հետ կապված, վախենում է երկրորդ նախագահը:

«Ես մեր տանն եմ եղել, երբ կատարվել է դեպքը: Դեպքը կատարվել է սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո, դա քրեական գործում է, և նախագահի թիկնազորն ալևս այդ սրճարանը պահպանող օբյեկտ չէր: Ես այնտեղ չէի, առավոտյան են ինձ զեկուցել: Պրիվետ, Ռոբ, ես չեմ էլ լսել:

Հետագայում ինձ իհարկե զեկուցել են, որ ինչ-որ մեկի քեֆը ավելի լավ վիճակում վիճաբանություն է  եղել թիկնազորի մեկի հետ, և այդ տեղի ունեցավ: Նույնիսկ տարօրինակ է՝ ինձ ասում են պրիվետ Ռոբ, մայրս էլ է ինձ Ռոբ ասել միշտ, տիկին Բելլան ինձ տանը Ռոբ է ասում, մանկության ընկերներս՝  ևս, ինչի ՞ պիտի նեղանամ: Դա աբսուրդ է, էշությունը տարածում ստացավ»,-ասել է Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր