211652_close_icon
views-count16467 դիտում article-date 17:14 18-10-2019

Փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել. Սամվել Մարտիրոսյան

Առանց հանրային քննարկման փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով նաեւ հրապարակել է նշված փաստաթուղթը: «Կարծում եմ, այս հարցը անհապաղ պետք է քննարկվի Ինտերնետի Կառավարման Խորհրդում: Լավ կլիներ, որ հետայսու Ինտերնետի Կառավարմանը վերաբերող բոլոր հարցերը մինչ որոշման նախագծի տեսք ստանալը քննարվեին ԻԿԽ-ում, ինչպես որ դա սահմանված է: Դեռ գարնանը Վիճակախաղերի մասին օրենքի նախագծում նույնպես նախատեսվում էին խնդրահարույց դրույթներ, որոնք, քննարկումներից հետո դուրս հանվեցին շրջանառությունից: Խնդիրը բուն թեման չէ, այլ այն, որ սա արվում է առանց հանրային քննարկումների։ Ես, օրինակ, Ինտերնետի կառավարան խորհրդի անդամ եմ, բայց այնտեղ թեման չի էլ մտել, անմիջապես գնացել է պրովայդերներին առանց քննարկելու։ Մի մարմնի կողմից, որը դա անելու, ոնս հասկանում եմ, իրավասու էլ չէ։ Եվ երկրորդը, ավելի կարեւորը․ այսօր օրենսդրական դաշտը այնքան հետ է մնացել, որ մեր մասին չարաշահումներով կարող են տվյալներ հավաքագրվել»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր