1558 դիտում
11:59 30-04-2021
Առաջարկվում է ուսուցչական կադրերի համալրման նոր մեխանիզմ ներդնել. ԿԳՄՍՆ
ՀՀ կառավարությունն առաջարկում է ուսուցչական կադրերի համալրման նոր մեխանիզմն ներդնել. Կառավարությունն իր վերջին նիստում հավանություն է տրվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առաջարկվում է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով, որի համաձայն՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու դեպքում տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև համապատասխան առարկայի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն (բակալավր, մագիստրոս, դիպլոմավորված մասնագետ) և մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը:
Մանկավարժության կրեդիտը, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, տրվում է կրթության կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպության, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատու-թյան առաջարկած կրթական ծրագրին մասնակցելու միջոցով:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը սահմանված կարգով Ազգային ժողովում քննարկվելուց և ընդունվելուց հետո անհրաժեշտություն կառաջանա երկամսյա ժամկետում փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» N 1391-Ն որոշման մեջ:
Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման` օրենսդրական փոփոխության նպատակն ուսուցչական կադրերի համալրման և մասնագետների ընտրության այլընտրանքային տարբերակի ներդրումն է:
Առաջարկվող նոր մեխանիզմը որակյալ մրցակցության հնարավորություն կստեղծի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված՝ մի շարք առարկաներ արդյունավետ չեն դասավանդվում: Բացի դրանից՝ հանրակրթության ոլորտում մարդկային ռեսուրսների երիտասարդացման խնդիրն առաջնային է:

Նմանատիպ նյութեր
16794 դիտում
17:14 18-10-2019
Փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել. Սամվել Մարտիրոսյան
1026 դիտում
15:32 17-04-2014
Առաջարկվում է Հայաստանում ներդնել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտ
Այս բաժնից
880 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
616 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
823 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով