1940 դիտում
16:54 27-03-2021
Ադրբեջանական ընկերության կողմից ՀՀ ինտերնետային կապն ապահովող ընկերության գնումն ավելի լայն նախագծի մի մաս է, Ադրբեջանը ձգտում է տրանսպորտային և կապի տարածաշրջանային հանգույց դառնալ. Ս․ Մարտիրոսյան. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51 % բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերությանը, ընկերության 100 % արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը:
Tert.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ տվյալ ընկերությունը Հայաստանի հիմնական կապուղին է ապահովում, և եթե արհեստական կապի սահմանափակումներ մտցվեն՝ ամբողջական կամ կոնկրետ ուղղություններով, դա կանդրադառնա ամբողջ Հայաստանի կապի վրա, կապուղին կծանրաբեռնվի.
«Խնդիրը հնարավոր տեղեկությունների կորզումն է, իրենք ստանում են հնարավորություն վիճակագրական ուսումնասիրություններ անելու Հայաստանի բնակչության վերաբերյալ, որը բավականին լուրջ տեղեկություն է, եթե դու ունես երկարաժամկետ ուսումնասիրություն: Մյուս խնդիրը կոնկրետ անձանց կառույցների հետ կապված հնարավոր հետախուզական տվյալների ստացումն է՝ ընդհուպ մինչև կիբեր հարձակումների իրականացում՝ օգտվելով այն հանգամանքից, որ կապն անցնում է իրենց կապուղով: Իսկ ի՞նչ գործողություններ կիրականացնեն, կապված են պրոֆեսիոնալիզմից»,- ընդգծեց նա:
Հարցին, թե մենք կարո՞ղ ենք պաշտպանիչ մեխանիզմներ մշակել հնարավոր վտանգներից խուսափելու մասին, Մարտիրոսյանն ընդգծեց, որ այս խնդրով պետք է ավելի վաղ զբաղվեին, ամեն ինչ հնարավոր է իրականացնել՝ գումարի և ճիշտ ռազմավարության արդյունքում. «Դեռ 5-6 տարի առաջ կապուղու վաճառման մասին տեղեկություններ կային, սկզբում եղավ փաթեթի կեսի վաճառքը՝ 49 տոկոսը, փուլային գործողություններ են եղել, բայց մենք փաստացի ոչ մի փուլում պրոակտիվ չենք եղել»:
Հարցին, թե քաղաքական տրամադրվածություն տեսնո՞ւմ է գնման գործընթացում, Մարտիրոսյանն ընդգծեց.
«Սա ավելի լայն նախագծի մի մաս է, Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանային հանգույց դառնալ՝ տրանսպորտային և կապի, իրենք զուգահեռ պայմանավորվածություններ ունեն Կասպից ծովի ափի հետ, այսինքն՝ պետք չէ ընկալել, որ իրենք ամբողջ ռեսուրսը գցել են Հայաստանի դեմ աշխատելու համար, իրենք ցանկանում են վերահսկողության տակ վերցնել տարածաշրջանային կապուղիների հիմնական մասը: Սա նաև Վրաստանի դեմ քայլ է և այնտեղ ևս խիստ մտահոգված են, բայց գործողություններ չեն իրականացվում»:
Մարտիրոսյանը նշեց, որ կապուղին կապում է Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը եվրոպական երկրների ուղղությամբ, սակայն եթե այն տարածվի Ղազախստանի և այլ երկրներ, այն դառնում է արևելք- արևմուտք կապուղիներից մեկը:

Նմանատիպ նյութեր
1663 դիտում
12:04 30-09-2019
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց. Փաշինյան
949 դիտում
15:47 09-06-2023
Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց. Փաշինյան
3831 դիտում
16:08 20-11-2019
Ինտերնետայի կապն Իրանում անջատվել է. Միացյալ Նահանգներն Իրանի քաղաքացիներին ապահովում են ինտերնետային կապով
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը