5707 դիտում
21:52 17-10-2019
Էդ թռիչքների համար լրացուցիչ վճարվելու ա մեր հարկերի հավաքատեղի հանդիսացող պետական բյուջեից. Սուրեն Սահակյան
Մեկ էլ շատ ուրախացողներին ու էդ էժան գները նրանց գրառումները կարդացողների աչքը մտցնողներին խնդրում եմ հաշվի առնել, որ չթռնողներն էլ են վճարելու նրանց թռիչքների համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Քաղավիացիայի կոմիտեի նախագահին (անկախ անուն-ազգանունից) քննադատողներին ման եկողներին տեղս հիշեցնեմ ։) Նրան քննադատել եմ քաղաքականության համար, որը դեմ ա ազգային ավիափոխադրող ունենալու հայեցակարգին։ Մի անգամ էլ քննադատել եմ անփույթ, պետական պաշտոնյային, իմ կարծիքով, անհարիր մտքեր արտահայտելու համար։ Էս քննադատությունները ուժի մեջ են։ Լոու-քոսթեր բերելու ջանքերի համար չեմ քննադատել։ Բայց գովելու համար դեռ մի տեղեկատվություն պետք ա ճշտել։ Բանն այն է, որ յուրաքանչյուր տեղափոխված ուղեւորի համար ավիաընկերությունը, բացի ուղեւորի վճարած տոմսի արժեքից, գումար ա ստանալու նաեւ պետական բյուջեից։ Այ, ինձ հետաքրքիր ա, թե ինչքան ա լինելու էդ գումարը։ Բանակցությունների սկզբում խոսվում էր ուղեւորի հաշվով 80 եվրոյի մասին (ենթադրում եմ՝ մի ուղղությունը)։ Այսինքն՝ միայն իմ նյուզֆիդը, որ հունվարին ուզում ա Միլան թռչի սուրճ խմելու, դա պետական բյուջեի վրա կես միլիոն-մեկ միլիոն եվրո ա նստելու (80 եվրո/ուղեւոր հաշվարկով)։ Ա՛յ, էս թիվն ա ինձ հետաքրքիր, ինչի մասին համեստորեն լռում են։ Եթե դա համադրելի եղավ երկրի ստացած օգուտին, ապա ինչ խոսք՝ գովելի քաղաքականություն ա։ Սրան ես թերահավատորեն եմ մոտենում, սակայն, միաժամանակ, չեմ բացառում։ Ընդհանարապես, երեկվա իրադարձության համար տնտեսական ազդեցության գնահատական ա պետք։
Մեկ էլ շատ ուրախացողներին ու էդ էժան գները նրանց գրառումները կարդացողների աչքը մտցնողներին խնդրում եմ հաշվի առնել, որ չթռնողներն էլ են վճարելու նրանց թռիչքների համար ։) Մի անգամ էլ՝ էդ թռիչքների համար լրացուցիչ վճարվելու ա մեր հարկերի հավաքատեղի հանդիսացող պետական բյուջեից»։
Նմանատիպ նյութեր
2240 դիտում
19:36 25-06-2020
Պարզաբանում. Հանրապետության նախագահի աշխատակազմին պետական բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվել
1058 դիտում
15:58 16-05-2020
Քննարկվել է Երևանում ավտոբուսների համար միջազգային չափանիշներով հավաքատեղի կառուցելու հարցը
1431 դիտում
14:09 08-12-2014
Թմրամոլների հավաքատեղի Արցախի փողոցում
Այս բաժնից
814 դիտում
20:24 14-01-2025
Գեներալ Ցականյանը ընդգրկվել է սահմանազատման հանձնաժողովի կազմում
730 դիտում
20:12 14-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
604 դիտում
19:38 14-01-2025
Երևանում էին Իրանի Մեջլիսի պատվիրակները