1001 դիտում
15:58 16-05-2020
Քննարկվել է Երևանում ավտոբուսների համար միջազգային չափանիշներով հավաքատեղի կառուցելու հարցը
Քննարկվել է Երևանում նոր ավտոբուսների համար միջազգային չափանիշներին համապատասխանող հավաքատեղի (դեպո) կառուցելու հարցը:
Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, այս հարցը քննարկվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մայիսի 15-ին հեռավար կարգով տեղի ունեցած «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստում:
Անդրադարձ է կատարվել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի նախագծմանը վերաբերող հարցերին:
Հաշվի առնելով, որ Երևանի տրանսպորտային խնդիրը լուծելու նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ձեռք է բերվել համաձայնություն 100 ավտոբուսների գնման համար և արդեն ձեռքբերման մրցույթ է հայտարարվել, քննարկվել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ավտոբուսների համար նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող հավաքատեղիի (դեպո) կառուցման հարցը:
Նիստի արդյունքում որոշվել է մեկնարկել աշխատանքները քննարկված հարցերի շուրջ, և փոխվարչապետի կողմից այս առումով տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
5656 դիտում
21:52 17-10-2019
Էդ թռիչքների համար լրացուցիչ վճարվելու ա մեր հարկերի հավաքատեղի հանդիսացող պետական բյուջեից. Սուրեն Սահակյան
1374 դիտում
14:09 08-12-2014
Թմրամոլների հավաքատեղի Արցախի փողոցում
Այս բաժնից
964 դիտում
14:26 15-11-2024
Վաղը երեկոյան անձրև է սպասվում