211652_close_icon
views-count1344 դիտում article-date 23:27 17-10-2019

Բրիտանական ընդդիմությունը Brexit-ի նոր համաձայնագիրն ավելի ահավոր է համարել, քան նախորդը

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը, որը ԵՄ-ի հետ համաձայնեցվել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից, էլ ավելի ահավոր է համարել, քան այդ պաշտոնում նրա նախորդի՝ Թերեզա Մեյի գործարքը: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտնել է The Guardian-ը: Քորբինը նաև հիշեցրել է, որ Մեյի համաձայնագիրը չընդունվեց բրիտանական խորհրդարանի կողմից: Նրա խոսքով՝ ներկայիս համաձայնագիրը սպառնալիքի տակ է դնում Մեծ Բրիտանիայի պարենային անվտանգությունը, կհանգեցնի աշխատավորների իրավունքների ու բնապահպանական ստանդարտների խախտման և հարված կհասցնի առողջապահության բրիտանական համակարգին: «Այդ ծախու համաձայնագիրը չի միավորի մեր երկիրը, այն հարկավոր է մերժել»,-հավելել է բրիտանացի ընդդիմադիրը։

Նմանատիպ նյութեր