5248 դիտում
10:27 12-05-2018
ՀՀ նոր կառավարությունը ինչպե՞ս կլուծի այն հարցը, որը նախորդը չկարողացավ լուծել. Ուվե Հալբախ. «168 Ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է. ««Ցանկացած նոր իշխանություն իր հետ արտաքին քաղաքական նոր հնարավորություններ է բերում: Բնականաբար, նոր հնարավորություններ կան նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Կա նաև մտավախություն, որ ժամանակավոր կառավարությունը կկենտրոնանա արտահերթ խորհրդարանական ընտրությունները շուտափույթ անցկացնելու վրա` խորապես չզբաղվելով արտաքին քաղաքական հարցերով: Երբ երկրի իշխանությունը հասարակությունից ունի բացառիկ մեծ աջակցություն, նրա քայլերն արտաքին քաղաքականության ոլորտում ավելի համարձակ են, արտաքին դերակատարների հետ նրա հռետորաբանությունն ավելի հստակ ու հաջող է:
Բայց այս պահի դրությամբ Փաշինյանը դեռ միայնակ է, նրա ողջ Կառավարությունը պետք է իրականացնի այս բոլոր ծրագրերը, պատասխանատվությունը պետք է կիսվի, այս ուղղությամբ քայլեր պետք է իրականացնի նաև նշանակվելիք ԱԳ նախարարը, ով կամբողջացնի ՀՀ վարչապետի ծրագրերը», - «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի փոխանախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների՝ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականին:
Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասել է.
«ՀՀ նոր վարչապետը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների, օրինակ` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականության խնդիրը լուծելու ցանկության վերաբերյալ: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է ՀՀ նոր կառավարությունը լուծում այն հարցը, որը նախորդ կառավարությունը չկարողացավ լուծել, թեև հայտարարություններով անդրադառնում էր այդ խնդրին: Զենքի վաճառքը Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականության մեկ բաղադրիչն է, եթե դա ՀՀ իշխանությունների ճնշման արդյունքում փոփոխվի, կարելի կլինի մեծ հաջողություն համարել»:
Նմանատիպ նյութեր
4711 դիտում
10:25 10-04-2018
Սերժ Սարգսյանը կանխատեսելի և վստահելի գործընկեր է ԵՄ-ի ու ՌԴ-ի համար. Ուվե Հալբախ. «168 Ժամ»
2253 դիտում
09:56 28-09-2019
Երկու կողմերի համար էլ ընդունելի պետք է լինի ինչ-որ բան զիջելը. սա է բանալին. Ուվե Հալբախ․ «168 ժամ»
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»