211652_close_icon
views-count2296 դիտում article-date 21:37 17-10-2019

Արցախում «Բաց դռների օրեր»-ի շրջանակում կիրականացվեն բնակչության անվճար խորհրդատվություններ և ուլտրաձայնային հետազոտություններ

«Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի կողմից ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-ին և 19-ին ժամը 10:00-ից կիրականացվի «Բաց դռների օր» միջոցառում, որի ընթացքում կիրականացվեն հանրապետության բնակչության անվճար խորհրդատվություններ և ուլտրաձայնային հետազոտություններ: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ Ծրագրի շրջանակներում կիրականացվի կրծքագեղձի սոնոգրաֆիա և մամոգրաֆիա, վահանաձև գեղձի սոնոգրաֆիա: Նշենք, որ ցանկացողները կարող են նշված օրերին դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 94-49-62 հեռախոսահամարին: ԱՀ առողջապահության նախարարության թեժ գիծն է 30 03 կարճ հեռախոսահամարը:

Նմանատիպ նյութեր